Բարեխիղճ, ազնիվ, առանց խախտումների որպես լավ մասնագետ աշխատես, մեկ էլ առանց որևէ պատճառի, ավելի ճիշտ՝ այն պատճառով, որ հենց բարեխիղճ ես, գան, ասեն՝ դուրս չես գալիս, քեզ հանում ենք գործից։ 88 պատգամավորները՝ վարչապետի գլխավորությամբ, իրենց սիմպատիային չբռնելու պատճառով ուզում են հեռացնել ՍԴ 7 դատավորներին, չի ստացվում, անարդարությանը մասնակից են ուզում դարձնել առնվազն 650 հազար հոգու։ Վարչապետը մաքսատան աշխատողին գործից հանեց, կարողացավ ասել՝ վաղվանից գործի չգաս, դատավորներին չի կարողանում, մասսա է կանչում։

Այդ «այո»-ի մի հարվածով մարդկանց աշխատանքից հեռացնողները մի պահ պատկերացնեն, որ իրենց հետ էլ են նույն ձևով վարվում, մեկ էլ էլ մի օր ասում են՝ վաղվանից այլևս գործի չգաս, ինչո՞ւ՝ հարցնում է, քանի որ դուրս չես գալիս։ Էլ չասած, որ մի քանի անգամ ծանր կտանեն, որ հետն էլ հեռացնողը գլխի վրա կդնի էն կոլեգային, ով գործի ընդունվելու օրվանից փողը ստացել, չի աշխատել։ Ասում են՝ այս սահմանդրությունը վատն է, քանի որ ստեղծված է հավերժացնելու Հանրապետականի իշխանությունը, բայց եթե ճիշտ լիներ, ամեն ալիք միացնելիս վարչապետի դերում Փաշինյանը, իսկ ԱԺ նախագահի դերում Միրզոյանը չէին փայլի, գործող սահմանդրությամբ իշխանությունը չգրավեցի՞ն։ Էլ ի՞նչ թերություն ունի Սահմանդրությունը, դեռ ոչ մի հոդաբաշխ կարծիք չի եղել, ասում են՝ վատն է և վերջ։ Եթե ոմանք էլ կարծում են, թե թերությունը էն է, որ Հանրապետականի փոխարեն հիմա էլ «Իմ քայլի» ձեռքն է խորհդարանը, ապա դա սահմանադրությունից չէ, ընտրողներից է։

Իսկ Սահմանդրության խախտումով հանրաքվեն ապացուցեց, որ Սահմանադրությունն առնվազն մի քանի կետեր ունի, որոնք ավելի մարդկային են, ավելի իրավական են, քան իշխանության ցանկությունները, որ գործող Սահմանադրությամբ չեն կարող աշխատանքից հեռացնել դատավորներին, և միակ ձևը այն խախտելն է։
Ասում են՝ ինչպիսին երկրի ղեկավարն է, այդպիսին էլ դառնում է հասարակությունը։ Այդ խոսքը հենց այս հանրաքվեով է արտահայտվում․ սամոդուռ վարչապետն ամբողջ հասարակությունը դարձնում է սամոդուռ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել