Ամերիկացի փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը հիվանդանոց է տեղափոխվել կոտրված ոտքով: Այդ մասին Instagram-ում հայտնել է նրա սիրեցյալը՝ Սեմ Ասգարին:

Արտիստուհին վնասվածք է ստացել պարերի ժամանակ: Պատահարի մանրամասները չեն հաղորդվում: Ասգարին զետեղել է երգչուհու հետ համատեղ սելֆին հիվանդանոցից:

«Իմ առյուծուհին կոտրել է նախագարշապարի ոսկորն՝ անելով այն, ինչ սիրում է, պարելով: Նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նա: Նախագարշապարի ոսկորները գտնվում են ոտնաթաթում: Աննշան կոտրվածքի դեպքում վերականգնումը տևում է մեկ ամիսից ավելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել