Շատերն են ասում, որ ծնողները պետք է իրենց երեխաների ընկերները լինեն: Դե, դա ինքըստինքյան է տեղի ուենենում: Եթե մայրիկի հետ հարաբերությունները լավ են, ուրեմն նա միշտ կմնա Ձեր կյնաքի լավագույն ընկերը:

Այո, հնարավոր է, որ դա հիմա չեք ընկալում, սակայն այն ժամանակ, երբ արդեն մայրիկը չի լինի, կհասականք, որ նա Ձեր միակ ըներն է եղել: Կյանքում ամենակարևորը մոր և երեխայի հարաբերություններն են, միգուցե տարօրինակ լինի դա շատ մարդկանց համար, բայց փաստ է:

Մարդիկ որքան մեծանում, այնքան ավելի են կապնվում ծնողների հետ: Լինում են դեպքեր, երբ մանուկ հասակում վախենում ենք շատ թեմաներից խոսել մայրիկի հետ, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն է ընկնում: 

Հենց փոքրուց մայրիկների միշտ անհարմար իրավիճակների մեջ ենք դնում, ինչի համար վերջ ի վերջո ներողություն ենք խնդրում: 

Նա միակ մարդն է, ումկարող ենք զանգահարել ամենաուշ ժամին: Նրանք մեզ անսահաման սիրում են: Մեր պատճառով է, որ անքուն գիշերներ են անցկացրել: 

Մայրիկները լավագույն ընկերուհիներն են, ում երբեք չի կարելի փոխարինել:

Ավաղ, այս ամենը մարդիկ հասկանում են միայն այն ժամանակ, երբ արդեն նրանք մահացած են լինում: 

Հենց նրանք են օգնել, որպեսզի առաջին քայլերն անեք, խոսեք, ուտեք, միշտ Ձեր կողքին են եղել անկախ ամեն ինչից: Նրանք մեզ համար միշտ ազատ ժամանակ ունեն:

Աղջիկների անբաժանելի մասն են կազմում: 

Ձեր մայրը միակ մարդն է, ում պետք է ամենակարևոր մարդը համարեք: Նա ուղղակի ընկերուհի կամ գործընկեր չէ, որին կարող եք թողել կամ ուղղակի մոռանալ: Ո՛չ, նա հենց այն մեկն է, ով միշտ հավատացել է Ձեր ուժերին, եթե անգամ իմացել է, որ չեք կարող ինչ-որ բան անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել