Tert.am-ը գրում է.

Դուբայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը Instagram սոցկայքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ օդաչուն թռչում է Marvel կինոստուդիայի «Երկաթե Մարդը» ֆիլմի հերոսի «թռչող հանդերձ» հիշեցնող սարքով:

Սարքը համալրված է ռեակտիվ շարժիչով, որը 170 կմ/ժ արագությամբ թռչում է գրեթե 1500 մետր բարձրության վրա, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սարքը փորձարկել է ֆրանսիացի պարաշյուտիստ Վինս Ռեֆետը: Սարքը կառավարվում է ցամաքից, այն կարող է փոխել ուղղությունը, թռչել առավելագույնը 1500 մետր բարձրության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել