Pink Floyd-ի աստղ՝ 76-ամյա Նիկ Մեյսոնի Լոնդոնի կենտրոնում գտնվող տունը խուլիգաններին ձգող կենտրոնի է վերածվել: Երտասարդների խմբերը անշարժ գույքի Sonder գործակալության միջոցով վարձակալում են տունը եւ այնտեղ աղմկոտ երեկույթներ են կազմակերպում: Այս մասին հաղորդում է Evening Standart-ը:

Փողոցի բնակիչները բողոքում են, որ խախտվել է իրենց հանգիստը, դրանում նրանք մեղադրում են Drum Court հյուրանոցի հաճախորդներին եւ նրա տիրոջը: Ավելի վաղ այս շենքում լեգենդար խմբի հիմնադիրն ու թմբուկահարը պահում էր իր մոտոցիկլների հավաքածուն, իսկ այժմ այն վերածվել է հյուրանոցի:

Տեղի բնակիչների խոսքերով, տունը միայն տառապանք է բերում իրենց խաղաղ փողոցին: Երաժիշտն այն սկսեց վարձով տալ 2018-ից ՝ Sonder գործակալության միջոցով: Այնուհետև ընկերությունը ստացավ անշարժ գույքի կառավարման իրավունք: Պատահել է, որ հյուրանոցը հանդիսությունների համար հյուրընկալել է միանգամից 60 մարդու, դրանով էլ խախտելով ծառայության մասին օրենքները: Ըստ քաղաքաբնակների, այս պահին նրանց Գիֆորդ փողոցը վերածվում է ավազակախմբի համար դրախտի: Ինչպես գրում է պարբերականը, Նիք Մեյսոնի տան երեկույթները ոչ միայն խախտում են լռությունը, այլև նպաստում են հանցագործությունների աճին: Օրինակ՝ երկու տարի առաջ՝ տոնակատարություններից մեկի ժամանակ, մի տղամարդու էին դանակահարել:

Ըստ Նիք Մեյսոնի ներկայացուցչի, երաժիշտը մտահոգված է այս հարցով և բանակցություններ է վարում տան վարձակալության հետ կապված պայմանների վերաբերյալ: Ընկերությունը վստահեցրել է, որ նրանք երեկույթների կազմակերպման արգելքի քաղաքականություն են վարում եւ այդ մասին նախապես զգուշացնում են վարձակալողներին: Մեծ Բրիտանիայում Sonder-ի գլխավոր տնօրեն Ստիվեմ Խաագն ավելացրել է, որ հասարակական կարգը խախտելու համար ոչ ոք չի ձերբակալվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել