Երբ ներկայիս իշխանությունները հայտարարում են, որ խնդիր չունեն, Ալիևն ում հետ կուզի, թող գա բանակցությունների, և հաստատում է այդ դիրքորոշումը, սա նշանակում է հետևյալը․ «ադրբեջանական համայնքը» հայտնվելու է բանակցային սեղանի շուրջ և ավտոմատ ստանում է բանակցային կարգավիճակ (բարձրացվում է սուբյեկտայնությունը)։ Իսկ դա արդեն նշանակում է, որ փաստացի նվազեցվում է Արցախի կարգավիճակը (նվազում է սուբյեկտայնությունը), մի ողջ հանրապետություն հավասարեցվում է ինչ-որ «համայնք» ՀԿ-ի, որը Արցախի Հանրապետության դեմ ագրեսիա իրականացրած Ադրբեջանի մաս է։
Ուստի ամրագրենք հետևյալը․ Արցախը Հանրապետություն է՝ 7 վարչական շրջանով, 11432 քկմ տարածքով։ Արցախը աշխահաքաղաքական իրողություն է, և ցանկացած հայկական իշխանության գերագույն նպատակն է այդ իրողություններին տալ միջազգային-իրավական ամրապնդում։
Ինչ դրանից դուրս է, պետական դավաճանություն է։
Կից նյութն՝ այստեղ։