Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց լուրը, որ ինքը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

«Պարոն Արարատ Միրզոյանն իմ լավագույն ուսանողներից մեկն  է, ես հազարավոր ուսանողներ ունեմ պետական մեր ապարատում: Արարատ Միրզոյանի հետ էլ եմ հանդիպել, շատ այլ մարդկանց հետ էլ եմ հանդիպել, դա նորմալ երևույթ է»,- ասաց նա, սակայն չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչ են քննարկել:

Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվեց վաղ կենսաթոշակի անցնելու հարցն են քննարկել, նա բասական պատասխան տվեց:

Հարցին՝ արդյոք օգտվելո՞ւ է, նա պատասխանեց. «Մենք ժամանակ ունենք, ես դեռ կասեմ»:

Ի պատասխան հարցի, թե ժողովուրդը գնալու է տեղամասեր 7 դատավորի «այո» կամ «ոչ» ասելու, սա լարվածություն չի՞ առաջացնում ՍԴ-ում, նա պատասխանեց. «Ոչ: Լարվածության մասին չեմ կարող ասել, կարող եմ ասել, որ ՍԴ-ում ո՛չ Վահե Գրիգորյանի՝ հունիսից գալու ժամանակ, ո՛չ հիմա, ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել