Շատերի համար չոր հազը սովորական երևույթ է, սակայն դրա սխալ բուժումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների: Չոր հազը նյարդայնացնող է, քանի որ այն հյուծում է ամբողջ մարմինը, շեղում է ուշադրությունը, ազդում է ոչ միայն ձեր, այլև շրջապատող մարդկանց վրա:

Եթե հազն ավելի ու ավելի է սաստկանում ժամանակի ընթացքում, ապա ժամանակն է բնական միջոցներով բուժելու այն:

Շատերը, նախևառաջ, դիմում են դեղամիջոցների, որոնք հաճախ ցանկալի արդյունք չեն տալիս:

Finelivingadvice կայքը ներկայացնում է բնական բաղադրիչներից կազմված բաղադրատոմս, որը մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան հազի դեմ առկա օշարակները: Բնական դեղամիջոցի մեջ մտնող բաղադրիչները ճնշում են հազի ազդակները, որոնք հասնում են ուղեղին:

Մեղրը, ինչպես բազմիցս նշել ենք, ամենաառողջարար մթերքն է ամբողջ աշխարհում: Այն ունի մի շարք օգտակար հատկանիշներ և օգնում է հազի ու մրսածության դեպքում:

Մեղրով կոմպրեսները հանգստացնում են հազն ու թոքերից դուրս են բերում խորխը:

Բաղադրություն

  • Մեղր
  • Ձիթապտղի յուղ
  • Թանզիֆ (марля)
  • Ալյուր
  • Կպչուն ժապավեն

Պրոցեդուրան շատ պարզ է և հեշտ: Նախ՝ խառնեք ալյուրը մի փոքր մեղրով, որպեսզի խմորանման զանգված ստանաք: Ապա ավելացրեք մի փոքր ձիթապտղի յուղ, և ստացված խառնուրդը քսեք թանզիֆի վրա: Թանզիֆը տեղադրեք կրծքավանդակին կամ մեջքին և ամրացրեք կպչուն ժապավենով: Թողեք մնա ամբողջ գիշեր:

Ծանուցում. սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչն օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել