Tert.am-ը գրում է.

5-րդ ալիքի նկատմամբ արշավը վաղուց է սկսվել, դեռ անցած տարվա կեսերին մենք զանգ ունեցանք վարչապետի աշխատակզմից, մեզ մեղադրեցին, որ չենք լուսաբանել վարչապետի փայլուն այցը Չինաստան, ընդամենը լուսաբանել ենք բադ ուտելու պրոցեսը: Այս մասին «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանն ասաց 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:

«Ես ասացի, որ մենք չենք ունեցել լրագրող, օգտվել ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից, դա իրենք մեկնաբանում էին որպես հակաքարոզչություն: Ասածս այն է, որ մեզ մեղադրում են, որ  չստանալով վարչապետի աշխատակազմից բավական լրատվություն, տալիս ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից: Դրանից հետո եղան հայտնի պատմություններ, բայց մեր դեմ կազմակերպված արշավ ստեղծվեց այն պահից, երբ մենք հանդես եկանք որպես 5-րդ ալիք»,- նշեց նա:

Նա ասաց, որ այս քննարկումը շատ ոգևորիչ է իր համար. «Իշխանությունների թեթև ձեռքով մասնագիտական դաշտն էլ բաժանվել է սևերի և սպիտակների: Ահավասիկ, ժուռնալիստների միությունը կազմակերպել է մի քննարկում, որին մասնակցում են ակտիվ գործունեությամբ զբաղվող միայն որոշ լրատվամիջոցներ»,- հայտարարեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել