Գեթ մի համբույր եթե ուզենաս, մեկի տեղ հազար կստանաս

«Հայ համերգ Project»-ը ներկայացնում է «Օրոր շորոր» երաժշտական կատարումը: Խոսքերի հեղինակը Վիլյամ Սարոյանն է, երաժշտությունը՝Ռոսս Բաղդասարյանի:Երգի օրիգինալ անվանումը, որը կատարել են հռչակավոր կատարողներ Ժակ Դյուվալյանը, Կարո Տոնիկյանը, Ռոզմարի Քլունինկոչվում է Come On-A My House:

 «Հայ համերգ Project»-ը երիտասարդ երգիչ-երգչուհիների սեքստետ է, որը կատարում է տարբեր ժամանակների հիթային երգեր՝ նորովի մեկնաբանությամբ:  Երաժշտական նախագծի հեղինակներն են՝ Արթուր Ջանիբեկյանը և Ռուբեն Ջաղինյանը:

 2019-ի տարեվերջին  նրանք ներկայացան «Զարթնում է Երևանը»  շքեղ համերգային ծրագրով՝ազդարարելով իրենց մուտքը երաժշտական աշխարհ: Նոր ծրագրում հնչեցին «Երգ գինու մասին»,«Օրոր շորոր» «Զարթնում է Երևանը» և այլ կատարումներ: Այդ շարքում տեղ էր գտել նաև պոպուրի՝հայտնի և սիրված երգերիցՀայոց բանակի օրվա առթիվ նրանց կատարմամբ հնչեց «Անել առավել, քան» նոր ստեղծված երգը:

 Եթե ցանկանաք զուգահեռ երգել, ահա նաև մեկ քառատող.

 Օրոր շորոր մեր տուն արի, 

Լիքը այն տեղ միրգ ու բարիք

Հենց որ մտնես մեր շեմից ներս

Սինիներով կտամ քեզ………..

«Հայ համերգ Project»-ը իրենց սոցիալական էջերում աստիճանաբար հրապարակում են սիրված երգերը, մյուս կատարումները կարող եք լսել Facebook-ի և Youtube-ի էջերում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել