Արդեն երկու օր է, ինչ հայտնի է, թե ով է մեր երկիրը ներկայացնելու «Եվրատեսիլում», ու լիքը մարդիկ փորձում են էլի ցեխ շպրտել «Եվրատեսիլի» վրա, բայց ախր իրականությունը էն ա, որ արդեն շուտվանից «Եվրատեսիլի» վրա ինչքան ցեխ ասես, շպրտվել է։
«Եվրատեսիլը» վերջին 5 տարում միայն մի ֆունկցիա է կատարում, այն է՝ տարվա ինչ-որ մի օր Եվրոպային հիշեցնում է, որ գոյություն ունի «Հայաստան» անունը, իսկ եվրոպացի քաղաքական գործիչներին էլ հնարավորություն է տալիս մի երկու մեսիջ ուղարկելու հայաստանյան քաղաքական շրջանակներին։
Նախորդ տարի էլ, էս տարի էլ մենք մասնակցում ենք նրա համար, որ տեմպից չընկնենք, ու էնքան որ մեր դրոշը երևա։
«Եվրատեսիլի» վրա ծախսված փողերը բոլոր ժամանակներում էլ եղել են անիմաստ ու հիմա էլ են անիմաստ ու սրանից հետո էլ են լինելու անիմաստ։
Էս անգամ գոնե մեր մասնակիցը ստիպված չի լինի առանց լիֆի հագնվել, որպեսզի ուշադրություն գրավի, եկեք դրանով ուրախանանք, ու քանի որ այլընտրանք չունենք․ մեկ ա, մասնակցում ենք, եկեք երկրպագենք մեր մասնակցին, ով էլ ուզում ա լինի, իսկ անձնական աբիժնիկություններն ու անձնական նախանձը թողենք մի կողմ․․․
Ինչ էլ չլինի, դա մեր երկիրն ա, ինքը ներկայացնում ա մեր երկիրը, ու բոլորս էլ կուզենք, որ ինքը մեր դրոշը բարձր պահի։
Առաջ դեպի հաղթանակ․․․ Թուլացեք ու փորձեք հաճույք ստանալ, իսկ հակառակ դեպքում ունեք այլընտրանք․ ուղղակի հեռուստացույց չեք միացնում։