Tert.am-ը գրում է.

Հոնկոնգում կորոնավիրուսի բռնկման պատճառով առաջին անհրաժեշտության պարագաների անբավարարության մասին լուրերի ֆոնին` զինված հանցախումբը սուպերմարկետից զուգարանի թղթի 600  գլանակ է գողացել: Այս մասին տեղեկացնում է South China Morning Post պարբերականը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով հիմնական ապրանքների անբավարարության մասին լուրերի ֆոնին հոնկոնգցիները զանգվածաբար սկսել են միս, բրինձ, լապշա, զուգարանի թուղթ, օճառ և այլ ապրանքներ գնել:

Պարբերականը տեղեկացնում է, որ երկուշաբթի առավոտյան դիմակավորված երեք մարդ խանութներից մեկի մոտակայքում առաքիչից գողացել են գրեթե 50 տուփ զուգարանի թուղթ: Ոստիկանների խոսքով՝ գողերից մեկի մոտ դանակ է եղել: Վնասի չափը կազմել է 130 դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել