Մեր լրատվական դաշտը ամեն անգամ ապացուցում է, որ շատ ցածր մակարդակի վրա է գտնվում: Այստեղ, երբ հայաստանցի որևէ մեկը հայտնի է դառնում միանգամից նրան ներկայացնում են որպես ազգությամբ հայ: Դժվար, թե սա պետական քաղաքականություն լինի, ուղղակի լրագրողների և հաղարդավարների այնքան անգրագետ է, որ տեղյակ չէ Հայաստանում բնակվող այլ ազգերի մասին: Նման մարդկանց համար ազգությունը պետությունով է որոշվում: Նրանց համար օրինակ Թուրքիայում միայն թուրքեր են արպում, Ռուսաստանում միայն ռուսներ և այսպես շարունակ: Ես անձամբ մի ութ լրատվամիջոցի տեղեկացրել եմ, որ Չեխիայում ապրող երգչուհի Դիանա Քալաշովան ազգությամբ եզդի է` ում ծնողները արմատներով Հայաստանից են: ԵՎ այս բութ լրագրողների և հաղորդավարների շարքին ավելացան նաև <<Շանթ>> հեռուստաընկերության այսօրվա առավոտյան հաղորդումը վարողները, որոնք նորից Դիանաին ներկայացրեցին որպես հայ: Ամիսներ առաջ նման կերպ էին ներկայացնում բռնցքամարտիկ Միշա Ալոյանին, իսկ մեկ տարի առաջ news.am-ին ես մի կերպ համոզեցի, որ ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը ազգությամբ եզդի է: Ինչ եմ ուզում ասել հարգելի միաբջիջներ, եթե չեք տիրապետում տեղեկատվությանը ուղղակի մի ցույց տվեք ձեր տկարությունը... սխալ մի ներկայացրեք մարդկանց ազգային պատկանելությունը կամ որ ավելի լավ է ազգությունը մի նշեք, քանի որ այն իր մասնագիտական գործունեության հետ որևէ կապ չունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: