Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մերկ կրծքով: Նրա հետ միասին մերկ նկարահանվել են դիզայներ Յանա Ռասկովալովան և երգչուհի Նատալյա Իոնովան, որը հայտնի է Գլյուկոզա կեղծանվամբ:
Սոբչակը լուսանկարն ուղեկցել է «Հուսահատներն ու հուսահատվածները» մակագրությամբ։ Նմանատիպ լուսանկարներ հրապարակել են Իոնովան և Ռասկովալովան։
Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ լուսանկարիչը Վադիմ Ռասկովալովն է, կադրի հերոսուհիներից մեկի գործարար ամուսինը: Իսկ Սոբչակի ամուսինը՝ Կոնստանտին Բոգոմոլովը, ըստ նրա, ֆոտոշարքի բեմադրիչն է:
Օգտատերերը լուսանկարին վերաբերող մեկնաբանություններում բաժանվել են երկու խմբի: Շատերն այն համարել են համարձակ և անսպասելի, իսկ ոմանք քննադատել են թե աղջիկների արտաքին տեսքը, թե ֆոտոշարքի գաղափարը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Թինա Կանդելակիի հետ հարցազրույցում խոստովանել էր, որ չի հարգում Սոբչակին: