Ինչպես և կանխատեսել էի՝ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ իրականացվում է «հիբրիդային» քրեական հետապնդում:

Վերահաստատում եմ պնդումս, որ իրավական առումով որևէ սուտ մատնություն գոյություն չունի:

Հիմա մտածում եմ այս գրառմամբ բացատրեմ իրավապահ մարմին ՀՔԾ-ին, թե որքան անհեռանկար գործընթաց են սկսել, թե որքան անհեթեթ վիճակում են իրենց դրել, և թե ինչ նվազագույն հանգամանքներ են անհրաժեշտ, որպեսզի անձին հնարավոր լինի մեղադրել սուտ մատնության համար, բայց հասկացա, որ իմաստ չունի․․․

Իմաստ չունի բացատրել այն ՀՔԾ-ին, որը պարզապես հարուցում է «հիբրիդային» քրեական գործեր և իրականացնում է «ֆուտուրիստական» քրեական հետապնդումներ:

Տղերք, ուշքի եկեք: Հետո այս ամենի պատասխանատվությունը ձեզ հրահանգողները հենց ձեր վրա են թողնելու:

Տեսեք, թե քաղաքական իշխանությունն ինչպես է ոստիկանության գլխին բարդում ամենաբարձր մակարդակով ստացած ձեր հանձնարարությունների կատարումը:

Տղերք, ես ու դուք հո լա՞վ գիտենք, որ այսօր առանց բարձրագույն հրահանգի այդպիսի գործողություններ որևէ միջին օղակ չի իրականացնի:

Ամուր եղեք ու մտածեք․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել