Ինդիրա Գանդին ծնվել է նոյեմբերի 19-ին 1917թ., Իլահաբադում: Հնդիկ պետական գործիչ է, Ջավահառլալ Ներուի դուստրը: Կրթությունը ստացել է Շվեյցարիայում, Անգլիայում և Հնդկաստանում: 1938-ին մտել է հնդկական ազգային կոնգրես կուսակցության մեջ: Ակտիվորեն մասնակցել է անգլիական գաղութային տիրապետության դեմ մղված պայքարին: Հնդկաստանի անկախության հռչակումից հետո դարձել է ՀԱԿ-ի աչքի ընկնող գործիչ, 1955-ից՝ նրա կանաց կազմակերպության նախագահ: Իսկ 1959-60թթ ՀԱԿ-ի նախագահ: 1966-ին ընտրվել է ՀԱԿ-ի պառլամենտական ֆրակցիայի պարագլուխ և որպես այդպիսին, ավանդույթի համաձայն, դարձել պրեմիեր մինիստր: 1971-ին խորհրդարանական ընտրություններից հետո Ինդիրա Գանդին նորից ստանձնեց պրեմիեր մինիստրի պաշտոնը՝ միաժամանակ գլխավորելով ներքին գործերի, ատոմային էներգիայի, ինֆորմացիայի և ռադիոհաղորդումների մինիստրությունները: Ինդիրան բազմիցս ընդգծել է իր կառավարության հավատարմությունը Ներուի քաղաքական սկզբունքներին: Գանդին վարում էր ռազմական բլոկներին չմիանալու, սովետական միության և սոցիալիստական մյուս երկրների հետ բարեկամական հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու քաղաքականություն: Պաշտոնական այցով բազմիցս եղել է ՍՍՀՄ-ում, 1976-ի հունիսին այցելել է սովետական Հայաստան:
Փենջաբ նահանգում ապրող սինկխերի հետ բախման ընթացքում՝ 1984թ. հոկտեմբերի 30-ին Ինդիրա Գանդին սպանվում է սեփական թիկնապահների կողմից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/janna.hakobyan.7/posts/417662061680853
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել