Յուրաքանչյուր մարդ ունի իր արժեքները, որոնց հասնելու համար ստիպված է շատ աշխատել:
Եկեք տեսնենք, թե, այնուամենայնիվ, որո՞նք են կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար գլխավոր առաջնահերթությունները:
Խոյ
Կարևորը Խոյի համար ազատությունն է։ Մտքի, քայլերի, հարաբերությունների մեջ ազատությունը, նույնիսկ աշխատավայրում։ Իսկ ինչպե՞ս են Խոյերը կարիերայի ճանապարհը հարթում։ Եթե Դուք ղեկավար եք և կարդում եք այս հոդվածը, և Ձեր աշխատակիցը Խոյ է, ապա ժամանակն է լսելու նրա խորհուրդը և փորձել ազատություն տալ իրեն։ Հավատացնում եմ Ձեզ՝ ոչ մի վատ բան դրանից դուրս չի գա, հակառակը՝ Խոյը 360 աստիճանով կշրջի իրադարձությունները և հետաքրքիր մտքերի շատրվանը պարզապես կցայտի Խոյի գլխից։ Մեծ էներգիա, բարձր աշխատունակություն, և Ձեր բաժնի գերկատարողականության բարձր ցուցանիշները ապահովված են։
Ցուլ
Մեծ, գեղեցիկ, լավ կառուցված տուն․ սա է յուրաքանչյուր Ցուլի երազանքը։ Հանուն այս երազանքի Ցուլը պատրաստ է աշխատել օր ու գիշեր։ Տունը Ցուլի համար պարզապես շինություն չէ․ այն կարծես երկրորդ մաշկը, զենք ու զրահը լինի, անվտանգ ու հուսալի և միայն իրենը։ Եթե Ցուլը Ձեզ հյուրընկալի, իմացեք, որ պարծենալու է, որ միայն իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է ստեղծվել այս շքեղ տունը։ Ոչ բոլորը գիտեն, թե որ կողմ է բացվում Ցուլի տան դուռը, քանի որ ոչ բոլորին է նա վստահում։ Եթե նա Ձեզ հրավիրել է, ուրեմն իմացեք, որ Դուք հատուկ հյուր եք, և Ձեզ վստահում են։ Եվ աշխատեք ոչինչ չկոտրել ու չփչացնել։ Անշուշտ, Ցուլը կձևացնի, թե ոչ մի սարսափելի բան չի պատահել, սակայն, ամենայն հավանականությամբ, Դուք այլևս հնարավորություն չեք ունենա այդ ջերմ տան հյուրը լինելու։
Երկվորյակներ
Երկվորյակների համար կարևորագույն արժեքներից մեկն են ընկերները։ Նրանք կարծում են, որ եթե ընկեր ունես, ապա ժամանակն է մի համեղ բան պատրաստելու, քանի որ, ըստ Երկվորյակների, դատարկ ստամոքսին ոչ մի զրույց չի ստացվի։ Երկվորյակները երկարատև, հոգևոր զրույցների սիրահարներ են, սիրում են հուզվել՝ բողոքելով կյանքի անարդարությունից, իսկ այս ամենից հետո երգել և պարել։ Եթե Դուք համարձակվել եք նեղացնել Երկվորյակների շրջապատից որևիցե մեկին, ապա ավելի լավ է թաքնվեք։
Խեցգետին
Խեցգետնի համար ամենակարևորը ընտանիքն է, մտերիմներն ու ազգականները։ Ընտանիքի հետ անցկացրած ժամանակն անգին է Խեցգետնի համար, սակայն նրա ընտանիքի անդամը լինելը բավականին ծանր բեռ է։ Խեցգետինը շատ հետաքրքրասեր է․ նա պետք է իմանա, թե ինչ է կատարվում դստեր, ամուսնու, որդու, հարսի, փեսայի, քրոջ կյանքում։ Տան անդամների համար շատ բարդ կլինի խաբել Խեցգետնին, քանի որ նա, միևնույն է, ճշմարտությունը կիմանա, ի վերջո կկազմի իր վերջնական կարծիքն ու կամփոփի այն ոչ Ձեր օգտին։ Այնպես որ, ավելի լավ է միանգամից ասեք ճշմարտությունը։
Առյուծ
Առյուծի համար ամենակարևորը կարգավիճակն է։ Եթե նախաճաշին Առյուծը կբավարարվի միայն մեկ բաժակ սուրճով, ապա ճաշին անպայման մեկ կտոր կարկանդակ կհամտեսի կամ ընդհանրապես կմոռանա ճաշի մասին։ Սակայն ընթրիքին Առյուծը կուղևորվի ամենաշքեղ ռեստորանը, կպատվիրի ամենաթանկ ուտեստներն ու գինու հազվագյուտ տեսակները՝ վերջապես իրեն թագավոր զգալու համար։ Եթե Առյուծը գնում է ամառանոց հանգստանալու, մի կարծեք, թե նա չունի շենգենյան վիզա։ Մոտակա հինգ տարիների վիզայի առկայությունը Առյուծի անձնագրում պարտադիր պայման է։ Եվ թող բոլորն իմանան, որ Առյուծը ամենալավն է։
Կույս
Կույսերը կատարելության մասին են երազում։ Աշխարհը կատարյալ չէ, չնայած Կույսի կարծիքով կատուները, շներն ու ձիերը կատարյալ են։ Կույսերը պաշտում են ընտանի կենդանիներին և հաճախ կարծում են, որ կենդանի աշխարհը շատ ավելի կատարյալ է, քան ցանկացած մարդկային հարաբերությունները։
Շարունակությունն այստեղ՝ Կենդանակերպի նշանների կյանքի կարևորագույն արժեքները։