«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ՝ հարցաքննության։
Հիշեցնենք, որ Սամսոնյանը որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար։
Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար:
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն ավելի վաղ կանչվել էր ՀՔԾ՝ որպես վկա ցուցմունք տալու, այնուհետև հանդես էր եկել հայտարարությամբ, թե իր ցուցմունքը կեղծվել է քննիչի կողմից: Սամսոնյանի այս հայտարարությանը հակառակ հայտարարություն էր տարածել ՀՔԾ-ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել