Ճարպակալման խնդրի մասին սկսեցին խոսել անցյալ դարի երկրորդ կեսից։ Ավելորդ քաշի ձեռք բերման հիմնական պատճառը նստակյաց կենսակերպն է և վերամշակվող սննդի օգտագործումը, որոնց մեծ մասը հարուստ է շաքարով։ Հենց այդպիսի ապրանքներն էլ քաղցրի նկատմամբ կախվածություն են առաջացնում։

Սակայն եթե ավելորդ քաշի խնդիր էլ չունեք, լավ կանեք՝ վերանայեք ձեր սննդակարգը և նվազեցնեք շաքարի օգտագործումը։

Ներկայացնում ենք այն փոփոխությունները, որոնք շատ շուտով կզգաք, եթե հրաժարվեք շաքարից։

1. Մթերքների իրական համը

Երբ ձեր ռեցեպտորները հետ են սովորում քաղցրի համից, դուք սկսում եք զգալ շատ մթերքների իրական համը․ նույն ելակը կամ թեյը դուք բացահայտում եք լրիվ նորովի։

2. Կարգավորվում է աղիների աշխատանքը

Ձեր սննդակարգից բացառելով շաքար պարունակող մթերքները՝ որպես պարգևատրում՝ դուք առանց խափանումների աշխատող աղիներ կստանաք։

3. Ազատվում եք ավելորդ կիլոգրամներից

Չկա քաղցրը, չկան ավելորդ կիլոգրամները։ Եթե դրան էլ գումարեք նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ավելորդ կիլոգրամներից շատ ավելի արագ կազատվեք։

4. Ակտիվություն և էներգիա

Նիհարելով և գիրության հետ կապված բարդույթներից ազատվելով՝ ձեր տրամադրությունն էլ փոխվում է, և պատրաստ եք սարեր շուռ տալ։

5. Հաղթահարում եք կախվածությունը

Թերևս դա գլխավոր ձեռբերումը կլինի, քանի որ շաքարային կախվածությունը նույնքան բացասական է, որքան մնացածները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել