Նախորդ տարի ամերիկյան պարբերականներից մեկը աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը ճանաչեց հայուհի Քերոլին Ռաֆայելյանին։

Մեր հերոսուհին լույս աշխարհ է եկել 1966 թ. Ամերիկայում, Օսմանյան կայսրությունից հայ փախստականների ընտանիքում։ Նրա հայրը զրոյից հիմնել է սեփական ոսկերչական ընկերությունը, իսկ մեծ ունակություններ ունեցող դուստրը, որը երիտասարդ տարիքից օգնել է հորը, այնպես է նպաստել հայրական բիզնեսի զարգացմանը, որ միլիարդատեր է դարձել։

Ներկայումս 54-ամյա Քերոլինի կարողությունը գնահատվում է միլիարդ դոլար։ Նա Ամերիկայի ամենահարուստ կանանցից մեկն է համարվում, բնականաբար, նաև ամենահարուստ հայուհին աշխարհում։

Ռաֆայելյանը ԱՄՆ-ի ամենաշքեղ տներից մեկի սեփականատերն է։ Վաթսուն սենյակից բաղկացած առանձնատունը, որը կոչվում է Belcourt of Newport, գտնվում է Ռոդ Այլենդ նահանգում։

Իր ոսկերչական ընկերությունը Ռաֆայելյանն անվանել է սիրելի դուստրերի պատվին։ Միլիարդատիրուհին ունի երկու դուստր, այդ իսկ պատճառով ընկերությունը ստացել է Alex and Ani անվանումը։ Դուստրերից մեկին նա Անի է անվանել հին հայկական մայրաքաղաքի պատվին։

Ռաֆայելյանը չի մոռանում իր պատմական հայրենիքի մասին, մշտապես օգնում է Հայաստանին և հայկական սփյուռքին։ Նա Հայաստանին նվիրաբերել է ավելի քան 30 միլիոն դոլար։

Alex and Ani-ի բոլոր ոսկերչական խանութները CAMP HAIASTAN թևնոցներ են վաճառում, որոնցից ստացված հասույթը ուղղվում է ԱՄՆ-ում հայ երեխաների օգնությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել