Ալաբամա նահանգից այս զույգն ամեն անգամ մի նոր ներկայացում է խաղում: Ինչի՞ համար: Հիմա կիմանանք:
Քորին Միլլերն Ադամ Քերոլի հետ ուղևորվեց Ջորջիա նահանգ, որպեսզի նշեն աղջկա ծնունդը: Այդ ժամանակ նրանք դեռևս մեկ ամիս է, ինչ միասին էին, և երկուսն էլ քիչ ֆինանսական եկամուտ ունեին:
Հենց այդ ժամանակ էլ զույգը որոշեց խորամանկության դիմել: Այն ռեստորանը, փաբը կամ սրճարանը, որը նրանք այցելում էին, փոքրիկ բեմադրություն էին կազմակերպում ամուսնության առաջարկության տեսքով:
Լուսանկարներից մեկում երևում է, թե ինչպես է տղան առաջարկություն անում աղջկան, վերջինս էլ ձևացնում է, իբր չէր սպասում այդ առաջարկությանը:
Այս ամենը տեսնում են նաև բարում նստածները:
Արդյունքում Միլլերի և Քերոլի մտածածն իրականություն է դառնում. անծանոթ մարդիկ իրենց հաշվին հյուրասիրում են նորապսակներին:
Այնուհետև զույգը գնում է մեկ այլ վայր՝ նշելու իրենց նշանադրությունը: Այնտեղ նրանց նույնպես ալկոհոլային խմիչքներ են հյուրասիրում:
Կես տարի անց տղան իսկապես առաջարկություն է անում.
«Շատ ուրախ եմ, որ կարողացել ենք խնայել ալկոհոլային խմիչքների վրա,- կատակում է աղջիկը,- դրա շնորհիվ Ադամը կարողացել է ինձ իրական ադամանդյա մատանի նվիրել»: