Aysor.am-ը գրում է․

Այն ԶԼՄ-ները, որոնք այլախոհություն են դրսևորում և չեն գովաբանում այսօրվա իշխանություններին, դառնում են ոտնձգությունների թիրախ, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

«Նույնը վերաբերում է նաև այն փաստաբաններին, ովքեր «մեղավոր» նշանակվածների պաշտպանությունն են իրականացնում։ Դա ռեպրեսիվ մեխանիզմ է, որն աստիճանաբար գործի է դրվում։ Երբ կլինի դատական համակարգի լիարժեք հպատակեցում, հրապարակային հարձակումներից անցում կկատավրի բուն գործողություններին։ Հաջորդը լինելու են գործարարները, ստեղծվելու է լիակատար կառավարելի հասարակություն։ Հանրաքվեն քայլ է լինելու՝ ազատվելու հակաշիռ հանդիսացող դատական մարմնից», - ասաց բանախոսը։

Էլինար Վարդանյանի համոզմամբ՝ հանրաքվեից հետո իշխանությունները գնալու են ծայրահեղ արմատական պառակտման և թշնամանքի, սահմանադրական ճգնաժամ է սկսվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել