Լոս Անջելեսի բնակիչ Սիդնի Սմիթը 5 տարվա ընթացում իր պարանոցին մետաղական ծանր օղակներ է կրել, ինչպես ասիական շատ ցեղերի ներկայացուցիչներ։ Ինչո՞ւ։ Ուղղակի մանուկ հասակից Սինդին երազում էր ընձուղտ դառնալու մասին։ Մեծանալով աղջիկը որոշեց, որ հնարավոր է կյանքի կոչել իր երազանքը։  

Սինդին իր հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել էր, որ դեռևս դպրոցում նրան անվանում էին «ընձուղտ-աղջիկ», քանի որ նա միշտ ունեցել է երկար պարանոց։ Սակայն աղջիկը միշտ ավելին էր ցանկանում։

Մի անգամ նա տեսնում է Մյանմայի կայան լախվի ցեղի ներկայացուցիչներից մեկի լուսանկարը։ Այս ցեղի կին անդամների պարանոցին մանուկ հասակից  մետաղական օղակներ են հագցնում, որպեսզի ավելի երկարեցնեն այն։

Ասիական որոշ ազգությունների մոտ երկար պարանոցը համարվում է կանացի գեղեցկության հիմնական ցուցանիշ։ Այս կանայք ամբողջ կյանքի ընթացքում իրենց ուսերի վրա ծանր բեռ են կրում, և ամեն տարի այդ օղակների քանակը մեկով ավելանում է։

Հետևելով նրանց օրինակին՝ Սինդին որոշեց, որ ինքն էլ կարող է երկարեցնել իր պարանոցը։ Աղջիկն իր պարանոցին մետաղյա օղակ հագցրեց և շուրջ 5 տարի անընդմեջ կրեց դրանք։

Նա աստիճանաբար ավելացրեց օղակների քանակը։ Սինդիի պարանոցին առավելագույնը 15 օղակ տեղավորվեց։

Տրանսֆորմացիայի գործընթացն անդրադարձել է նաև Սինդիի անձնական կյանքի վրա։ Աղջիկը պատմել է, որ իր պոտենցիալ զուգընկերներից շատերը անընդհատ հետաքրքրվում էին օղակներով և խնդրում, որ նա հեռացնի դրանք, երբ գործը հասնում էր ծնողների հետ ծանոթանալուն։

Բայց օղակները ունեն նաև դրական կողմեր։ Աղջիկը շատ շուտ հայտնի դարձավ։

Օղակները կրելուց 5 տարի անց Սինդին որոշեց հրաժարվել դրանցից։ Վերջնական որոշում կայացնելու համար նրանից պահանջվեց կես տարի։

Օղակները հանելու համար Սինդին օգնություն խնդրեց իր ընկերուհուց։ Վերջինս օղակների ամրացված հատվածների վրա հատուկ քիմիական լուծույթ լցրեց, որը օգնեց հեռացնել օղակները։

Օղակները հեռացնելուց հետո պարզվեց, որ Սինդիի պարանոցը պատրաստ չէ «ազատության»։ Թուլությունը հաղթահարելու համար նա ստիպված էր դիմել մանուալ թերապիայի օգնությանը։

Բացի այդ՝ ծանր օղակները նրա պարանոցին կապտուկներ էին առաջացրել, որոնք, սակայն, ժամանակի ընթացում անհետացան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել