Ալկատրաս բանտի ողջ պատմության ընթացքում 36 բանտարկյալ է փորձել փախուստի դիմել, սակայն մշտապես նշել են, որ ոչ ոքին դա անել չի հաջողվել։ Սակայն պարզվում է, որ մի դեպ, այնուամենայնիվ, գրանցվել է։ ՀԴԲ-ն նամակ է ստացել մի մարդուց, ով ներկայացել է որպես Ջոն Էնգլին՝ փախուստի դիմած այն երեք բանտարկյալներից մեկը, որոնք 1962 թ. ճանաչվեցին անհետ կորած։

1962 թ. եղբայրներ Ջոն և Քլարենս Էնգլիններն ու Ֆրենկ Մորիսը փախուստի դիմեցին Ալկատրասից. դրան նրանք ամիսներ շարունակ պատրաստվել էին։ Երեքի հետագա ճակատագրի մասին այլևս ոչինչ հայտնի չեղավ, և նրանց ճանաչեցին անհետ կորած։

Փախուստի դիմածների գործով զբաղվում էր ՀԴԲ-ն, ապա այն փոխանցեցին ԱՄՆ մաշալների ծառայությանը։ Մինչ 2013 թ. ՀԴԲ-ն սկեպտիկորեն էր վերաբերում այն շշուկներին, թե իբր հանցագործներին հաջողվել է ողջ մնալ, սակայն Ջոն Էնգլին մակագրությամբ նամակ ստացան։

«Իմ անունը Ջոն Էնգլին է։ Ես Ալկատրասից փախուստի եմ դիմել 1962 թ. հունիսին եղբորս՝ Քլարենսի և Ֆրենկ Մորիսի հետ։ 83 տարեկան եմ և վատ եմ ինձ զգում։ Ես քաղցկեղ ունեմ։ Այո, այն գիշեր մենք փախանք, սակայն մեծ դժվարությամբ։ Եթե հեռուստատեսությամբ հայտնեք, որ խոստանում եք ինձ ոչ ավելի, քան մեկ տարով բանտ ուղարկել և ինձ բժշկական օգնություն ցուցաբերել, ապա ես կհայտնեմ իմ գտնվելու վայրի մասին։ Այս ամենը կատակ չէ», - գրված է նամակում։

Նամակում նաև նշվում է, որ Ֆրենկ Մորիսը մահացել է 2005 թ. հոկտեմբերին  և թաղված է Ալեքսանդրիայում, սակայն գերեզմանի վրա այլ անուն է գրված։ Իսկ Քլարենս Էնգլինը մահացել է 2011 թ.։

Երեքի գործը վեսկսվել է։ ՀԴԲ-ն ստուգել է նամակի վրայի մատնահետքերը, ԴՆԹ նմուշներն ու ձեռագիրը, սակայն արդյունքները համոզիչ չէին։ Նամակը ստանալուց 5 տարի անց այն հրապարակվեց, իսկ Ջոն Էնգլինի նկատմամբ հետախուզում հայտարարվեց։ Սակայն ամենայն հավանականությամբ ծերուկն արդեն մահացել էր։

2014 թ. հոլանդացի քննիչները քննչական փորձարարություն իրականացրին։ Նրանք վերստեղծեցին նմանատիպ պայմաններ, որոնք եղել են փախուստի գիշերը։ Պարզվում է՝ գիշերվա ժամը 11-12-ն ընկած ժամանակահատվածում նրանք հնարավորություն կարող էին ունենալ մյուս ափ հասնելու։ Սակայն եթե հանցագործները չհաջողեին՝ կմահանային։

Եթե ապացուցվի, որ նամակի հեղինակնիսկապես Ջոն Էնգլինն է, ապա եղբայրներ Էնգլիններն ու Ֆրենկ Մորիսը կդառնան միակ հանցագործները, որոնց հաջողվել է փախուստի դիմել Ալկատրասից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել