Հունիսի 28-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից թիմերի վիճակահանոթւյունը, որի արդյունքներով հետագայում Բերգերի համակարգի կիրառումով կազմվում է առաջնության խաղացանկը:Հայտնի է դարձավ նաեւ, որ 4շրջանով անցկացվելիք առաջնությունը մենարկելու է արդեն հուլիսի 21-ին՝ ավելի վաղ քան բարձրագույն խմբի առաջնությունը, իսկ խաղացողների հայտավորում արդեն սկսվել է: Այս անգամ որքան էլ տարօրինակ է ոչ դուստր նոր թիմ չի մասնակցում այս առաջնությանը,ու փաստորեն ոչ մի թիմ էլ չի պայքարելու բարձրագույն խումբ տեղափոխվելու համար: Այս դեպքում փաստորեն խաթարվում է մարզական սկզբունքն , ու ՀՀ բարձրագույն խմբի 22-րդ առաջնության ավարտից հետո, ոչ մի թիմ էլ դուրս չի մնալու այդ խմբից ՝անկախ նրանից թե ինչ արդյունք է ցույց տվել:
ՀՀ 1-ին խմբի 22-րդ առաջնության բոլոր 9 մասնակիցներն էլ բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների դուստր թիմերն, ու անգամ «Բանանցը», որ անցած առաջնության արդյունքներով դուրս էր մնացել բարձրագույն խմբից ու միայն ՀՖՖ գործկոմի օրերս ընդունած որոշմամբ պահպանեց իր տեղը ուժեղագույնների խմբում այստեղ 2 թիմ է ներկայացրել՝ «Բանանց-2»եւ «Բանանց-3»:
Հիշեցնենք, որ ՀՀ 1-ին խմբի առաջնությանը մասնակցելու ցանկություն էր հայտնել նաև Երևանի «Ուրարտուն», սակայն ՀՖՖ-ն չի թույլատրում նորաստեղծ ակումբին մասնակցել առաջնությանը` պահանջելով 320 մլն դրամի (800 հազար ԱՄՆ դոլարի) երաշխիք: Մինչդեռ ՀՀ 1-ին խմբի առաջնությանը մասնակցող թիմերը ՀՖՖ-ի միայն 1,5 մլն դրամի մուտքավճար են կատարում: Ստացվում է , որ հայկական ֆուտբոլում առաջին քայլը անել ցանկացող «Ուրարտուից» պահանջում են շուրջ 215 անգամ ավելի գումար, որը միանգամայն անարդարացի է, ու անհավասար պայման է մյուս մասնակիցների համեմատ:
Նկատենք, որ այս ակումբը արդեն 8 ամիս է գոյություն ունի, ուսումնամարզական հավաքներ է անցկացրել ՌԴ-ում, Բելառուսում, եւ իհարկե Հայաստանում: Այդ ընթացքում նորաստեղծ ակումբի թիմը 26 ստուգողական հանդիպում է ունեցել, այդ թվում 6 միջազգային՝ ՌԴ-ի եւ Բելառուսի ակումբների հետ «Ուրարտուն»,որ ուժերը չափել է նաեւ ՀՀ բարձրագույն եւ 1-ին խմբի թիմերի հետ, ու այժմ էլ կանոնավոր շարունակում է մարզումները, հույս ունի, որ ՀՖՖ կվերանայի նոր ստեղծվելիք ակումբներից լուրջ հարված հասցնող իր աննպաստ որոշումն ու այնուամենայնիվ նորաստեղծ ակումբը իրավունք կստանա մասնակցելու ՀՀ 1-ին խմբի առաջնությանը, քանի որ «Ուրարտուն» արդեն գործնականում կայացած ակումբ է : «Ուրատուի» գործունեության մասին նյութերին կարելի ծանոթանալ մարտից գործող ակումբի ինտերնետային կայքում՝ fc urartu.ru-ում : Ակումբի անցուդարձին վերաբերող նորություններ են հրապարակվում են նաեւ «Ուրարտուի» ֆեսբուքյան եւ VK-ի էջերում, ինչպես նաեւ հայաստանյան տարբեր ինտերնետային կայքերի էջերում :



