Երբևէ ձեր մտոքով անցե՞լ է, որ ասպիրինը կարելի է օգտագործել ոչ միայն որպես ցավազրկող միջոց։ Այս դեղորայքը կարելի է գնել ցանկացած դեղատնից, և այն ունի մի քանի զարմանահրաշ ազդեցություն, որոնց մասին շատ քչերը գիտեն։
Ստորև ներկայացնում ենք ասպիրինի կիրառման 10 յուրօրինակ մեթոդ:
1․ Օգնում է կորյակների, բշտիկների դեմ պայքարում
Ասպիրինը փոքրացնում է բշտիկները և հանգստացնում է մաշկը հակաբորբոքային ազդեցության շնորհիվ։ Անհրաժեշտ է տրորել 2-3 հաբ և խառնել կիտրոնի հյութի հետ։ Խառնուրդը պետք է քսել բշտիկի վրա և մեկ րոպե պահելուց հետո լվանալ։
2․ Վերացնում է քորը միջատների խայթոցի դեպքում
Ասպիրինի հաբը թրջեք ջրով, այնուհետև ստացված մածուկը քսեք խայթոցի վրա, պահեք մի քանի րոպե։
3․ Փոքրացնում է դեմքի ծակոտիները
Դիմակի համար անհրաժեշ է ասպիրինի 7 հաբ, 3 ճաշի գդալ մածուն կամ թթվասեր, մեկ ճաշի գդալ մեղր։ Դիմակը պահել 3-5 րոպե, որից հետո լվանալ ջրով։
4․ Հեռացնում է թեփը
Թեփից ազատվելու համար ասպիրինի երկու հաբը պետք է խառնել այն քանակությամբ շամպունի հետ, որով լվանում եք մազերը։
5․ Օգնում է հեռացնել դեմքի մեռած բջիջները
6․ Օգնում է վերացնել ոտքերի վրա առաջացած կոշտուկները
Ասպիրինի հաբերը կրունկի մաշկը դարձնում են նուրբ և հարթ, դրա համար անհրաժեշտ է հաբերը խառնել մեկ ճաշի գդալ լիմոնի հյութի հետ։
7․ Վերականգնում է վնասված մազերը՝ դարձնելով դրանք փայլուն
8․ Վերացնում է հագուստի վրա առկա հետքերը
Ասպիրինի հաբը պետք է խառնել ջրի հետ, ստացված մածուկային զանգվածը քսել հետքի վրա և թողել մեկ գիշեր։
9․ Ասպիրինը հիանալի միջոց է նաև լոգասենյակի մաքրման համար, որի համար անհրաժեշտ է հաբերը խառնել մաքրող հեղուկի հետ
10․ Երկարացնում է ծաղիկների կյանքը
Ծաղիկները երկար ժամանակ թարմ կմնան, եթե ջրի մեջ խառնեք ասպիրինի հաբ։