Մեքսիկայի ամենակրիմինալ նահանգներից մեկում՝ Հերերոյում, գտնվում է Այահուալտեմպա գյուղը։ Տեղի բնակիչները վախենում են երեխաներին դպրոց ուղարկել, որը գտվում է այլ քաղաքում։ Պատճառն այն է, որ գյուղը շրջապատում են նարկոկարտելներից մեկի տարածքները։ Դպրոցականներին կարող են պատանդ վերցնել և ծնողներից պահանջել այնպիսի գումար, որը գործնականորեն անհնար է վճարելը։ Ֆոտոլրագրող Reuters-ը եղել է Այահուալտեմպայում և պատմել, թե ինչպես են ապրում գյուղի բնակիչները։

Մի քանի հարձակումներից և մարդկանց անհետացումներից հետո Այահուալտեմպայի բնակիչները որոշել են, որ երեխաները պետք է կարողանան ինքնապաշտպանվել, այդ պատճառով էլ այսօր նրանց սովորեցնում են զենք օգտագործել։

«Նրանք պետք է կարողանան պաշտպանել ընտանիքը, իրենց եղբայրներին ու քույրերին»,- ասում է Դավիդ Սանչես Լունան, ով գյուղում եգիպտացորեն է աճեցնում։ Մի քանի տարի առաջ նա կազմակերպել է ինքնապաշտպանական ստորաբաժանումներ։ Ինքը՝ Լունան, կորցրել է խորթ մորը. 56-ամյա կնոջը սկզբում խոշտանգել են, ապա՝ սպանել։ Դրանից հետո գյուղացին որոշել է երկու դուստրերին զենք կիրառել սովորեցնել։

Սակայն կինը միակ զոհը չի եղել։ Տեղի տասը երաժիշտ սպանվել են, երբ լքել են գյուղի սահմանները։ Հանցանքի կատարման մեջ կասկածվում են Los Ardillos կարտելի անդամները։

Աբուներ Մարտինեսը մեկ տարի առաջ՝ 15 տարեկան հասակում, ստիպված է եղել թողնել դպրոցը։ Պատճառն այն էր, որ նրա հորն առևանգել էին ու գլխատել։ «Ես սարսափած էի։ Ես չէի ցանկանում դպրող հաճախել»,- ասում է Աբուները։ Այժմ նա զենք է կրում և պաշտպանում գյուղի մուտքերից մեկը։

Բռնության, խոշտանգման ու սպանությունների միջոցով կարտելի անդամները ցանկանում են տեղի բնակիչներին ստիպել իրենց համար օփիում աճեցնել։ Գյուղացիներն իրենց պաշարված են զգում և մշտապես սպասում են ծովագնացների ձայնին, ինչը նշանակում է, որ Los Ardillos-ը կրկին հարձակում է գործել Այահուալտեմպայի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել