Yerkir.am-ը գրում է.
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով այսօրվա նիստին հարցաքննվեց դատաբժիկ Վիգեն Ադամյանը: Վերջինս հաստատեց 3 էջից բաղկացած դատաբժշկական փորձաքննությունը և նշեց, որ այն գրելիս հիմնվել է հիվանդի (Հայրիկյանի) զննման տվյալների և բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության վրա:
Փորձագետն ասաց, որ դեպքի հաջորդ օրը, ինքն այցելել է Հայրիկյանին, բայց քանի որ հիվանդը (Հայրիկյանը) դեռևս գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ինքը չէր կարող լիարժեք ուսումնասիրել վնասվածքը:
Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի հարցին, արդյոք տուժող Հայրիկյանի մարմնի վնասվածքները համապատասխանում են հագուստի վնասվածքներին, փորձագետը չկարողացավ պատասխանել ասելով, որ չի ուսումնասիրել հագուստը:
Փորձագետին ակտիվորեն հարցաքննեց նաև ամբաստանյալ, ըստ մեղադրանքի մահափորձի հիմշնական կազմակերպիչ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալիկ Սիրունյանը, ինչը դուր չեկավ դատավարությանը ներկա Հայրիկյանին և 3-րդ շարքում նստած նրա կողմնակիցներին:
Հայրիկյանը հիշեցրեց Սիրունյանին, որ նա պաշտպանում է մի մարդու, ով ասում է, թե կապ չունի հանցագործության հետ:
Սակայն , երբ Ալիկ Սիրունյանը պատասխանեց Հայրիկյանին , վերջինիս կողմնակիցները բարկացան.
«Ձենդ բարձրացնում ես, ընգեր, նատուռի բարձրացնում ես, եղբայր: Մի հատ կանխեք դա, հարգելի դատավոր»,-հայտարարեց Հայրիկյանի կողմնակիցներից մեկը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ