Ատամներն անհրաժեշտ է մաքրել օրական երկու անգամ, ցանկալի է ամեն ուտելուց հետո, սակայն պետք է հիշել, որ ատամի խոզանակով մաքրելով առամները, մենք մաքրում ենք ոչ միայն վտանգավոր փառը, այլ նաև բնական պաշտպանիչ շերտը: Ատամները խոցելի են դառնում, ուստի մաքրելուց հետո խորհուրդ է տրվում մեկ ժամվա ընթացքում զերծ մնալ ուտելուց և խմելուց: Եթե արթնանալուց հետո տհաճություն եք զգում բերանի խոռոչում, ապա նախաճաշելուց առաջ պարզապես ողողեք բերանը:

Ատամի մածուկները, մաստակներն իսկապես լավ ազդեցություն են թողնում: Օրինակ ուտելուց հետո մաստակը խթանում է թքարտադրությանը, ինչն օգնում է մաքրել փառն ատամներից: Մաստակ ծամելուց հետո բերանի խոռոչն ավելի քիչ է ենթարկվում մանրէների բազմացմանը, որոնք էլ պատճառ են հանդիսանում բերանի տհաճ հոտին և բերանի խոռոչի այլ հիվանդությունների: Ատամի մածուկները և ողողելու հեղուկները թարմացնում են շնչառությունը, սակայն բուժիչ ոչ մի ազդեցություն չեն թողնում:

Հաճախ բերանի տհաճ հոտը նախանշան է որևէ հիվանդության, որի բուժման համար բերանի խոռոչի սովորական հիգիենան բավարար չէ: Տհաճ հոտի ամենատարածված պատճառներից են կարիեսը, պարոդոնտիտը, ալվեոլիտը և բերանի խոռոչի բակտերիոզը, նաև աղիքային հիվանդությունները: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել