Ներկա իշխանություններն, անշուշտ, դեբիլոտ են, բայց միայն դեբիլությամբ ամեն ինչ չենք կարա բացատրենք։
Օրինակ, երբ որ պատգամավորուհին ասում ա, թե ժողովրդի կամքի դեպքում Սահմանադրությունն ու օրենքներն առ ոչինչ են, ստեղ խնդիրը մենակ էն չի, որ ինքը դեբիլ ա ու չի հասկանում, որ վաղը չէ, մյուս օրը ժողովրդի կամքը կարա լինի էն, որ անձամբ իրան հրապարակային․․․ Նու լավ, շատ դաժան բան չասեմ, ասենք թե կտրատեն։
Հետաքրքիր ա, թե խի՞ ա իրան թվում, որ տենց բան չի կարա լինի։ Դա գալիս ա խորքային երկու մոտիվից։ Առաջին մոտիվն էն ա, որ իրա բինար աշխարհում, որտեղ կան միայն բացարձակ բարիներ ու բացարձակ չարեր, ինքն իրեն, բնականաբար, պատկերացնում ա բարիների շարքում։ Իսկ եթե ինքը բարի ա, ինչի՞ պիտի ժողովուրդն ուզենա իր հետ ինչ-որ վատ բան անի․ ժողովուրդը վատ բան պիտի ուզենա անի չարերի հետ․ ընտեղ Աշոտյան ա, Մալյան ա, Սերժ ա ևն, ևն։ Լրիվ էն անեկդոտի նման, որ ասում ա․ «А нас за шо?»։
Երկրորդ մոտիվն էն ա, որ «ժողովուրդը երբեք չի սխալվում»։ Էս մոտիվով պատգամավորուհին ինքն իրեն «ապահովագրում ա» էն բանից, որ ժողովուրդը կարող ա սխալմամբ հենց իր հետ վատ բաներ անի։
Բայց իրական կյանքն, ինչպես հայտնի է, բինար չէ։ Եվ երբ որ մարդկությունն էկել ա էն մտքին, որ իշխանությունն, այո՛, ժողովրդինն ա, ու ժողովուրդն ա իշխանության աղբյուրը, միաժամանակ եկել ա նաև էն մտքին, որ ժողովրդի էդ իշխանությունը բացարձակ չէ և ունի սահմանափակումներ։ Էդ սահմանափակումներից են, օրինակ, մարդու իրավունքները։ Էդ սահմանափակումներից են իշխանության ճյուղերի տարանջատումը, փոխադարձ զսպումների մեխանիզմը։ Էդ սահմանափակումներից ա էն, որ դատական իշխանությունը չի ունենում առաջնային մանդատ ևն։
Ու էն բանի երաշխիքը, որ վաղը չէ, մյուս օրը մեր սիրելի պատգամավորուհուն ժողովուրդը հրապարակում չի մասնատի, հենց էս վերոնշյալ սահմանափակումներն են, ոչ թե էն, որ ինքը պուպուշ ա, ժողովուրդն էլ՝ անսխալական։ Եթե, իհարկե, պատգամավորուհին էդ երաշխիքը էսօր չոչնչացնի։
Հիմա ինչ-որ իմաստով ճիշտ ա նաև հակառակը։ Մեր ժողովուրդն էլ էս պատգամավորուհու նման ա պատկերացնում։ Մեր ժողովուրդն էլ իր շահերի պաշտպանությունը տեսնում ա ոչ թե իշխանության սահմանափակման, փոխադարձ զսպումների և այլնի մեջ, այլ ղեկավարի բարի կամ չար լինելու մեջ։
Իրան թվում ա, որ եթե իշխանության ղեկին լինի մի հատ պուպուշ ղեկավար, էդ ղեկավարն իրան չի նեղի։ Չէ՞ որ ինքը պուպուշ ա։ Էսօրվա դրությամբ Նիկոլը պուպուշ ա, ու մեր ժողովուրդը վաղը Սահմանադրական դատարանն էլ կտանի, մատաղ կանի Նիկոլի ոտքերի առաջ։ Եթե ժողովրդի բախտը բերի, արդյունքում ինքը կստանա մի հատ լավ ժողովրդի հայր, բայց, Նիկոլ Փաշինյանի մարդկային որակներից դատելով, էդ սցենարը քիչ հավանական ա։
Էնպես որ, երբ արդեն վաղը չէ, մյուս օրը Նիկոլը կսկսի ափաշքյարա ոտնահարել ժողովրդի շահերը, հանկարծ կպարզվի, որ այլևս գոյություն չունի էդ շահերը պաշտպանելու որևէ մեխանիզմ։
Հ․Գ․ Բոլոր նրանց, ովքեր էս գրառման տակ ցանկանում են գրել․ «Բա խի՞ SERZI ZAMANAK ՍԴ-ն չէր պաշտպանում ժողովրդի շահերը», առաջարկում եմ իրենց մեկնաբանության տակ կցել նաև ՍԴ բոլոր 1500+ որոշումների վերլուծություն, իսկ ավելի կոնկրետ, թե դրանցից քանի՞սն են առնչվել «իշխանություն-քաղաքացի», «իշխանություն-հասարակություն» հակասությունների, ու ի՞նչ արդյունքներ են գրանցել։ Քանի՞ դեպքում է իշխանությունը հաղթել, քանի՞ դեպքում՝ քաղաքացին ու հասարակությունը։