Մեր հերոսը՝ Իսահակ Սփրեգը, դիտմամբ չի նիհարել, ինչն այսօր անում են բազմաթիվ աղջիկներ: Նրա ճակատագիրն է նման կերպ դասավորվել, և նա դարձել է 19-րդ դարի ամենանիհար մարդը:

Սփրեգը ծնվել է 1841 թ. ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում՝ ամենահասարակ ընտանիքում: Սկզբում նա սովորական երեխա էր: Սակայն դեռահասության տարիքում Իսահակը կտրականապես ու անսպասելիորեն սկսեց քաշ կորցնել:

Հնարավոր է՝ երբ օրգանիզմը սկսել է հասունանալ, ինչ-որ խնդիր է առաջացել: Արդյունքում Իսահակն այդպես էլ չկարողացավ վերականգնվել: Բժշկի այցելությունները ևս օգուտ չէին տալիս: Դժվար էր ապրելը, երբ հասակդ 168 սմ էր, իսկ քաշդ՝ 40 կգ: Քամու ժամանակ նա ընդհանրապես դուրս չէր գալիս տնից:

Մյուս կողմից՝ նա պետք է ինչ-որ կերպ ապրուստ վաստակեր, ինչ-որ բանով զբաղվեր: Վարկածներից մեկի համաձայն՝ տղան ապրում էր մոր հետ, հայր չուներ, ընտանիքը թշվառ էր:Համաձայն մյուսի՝ հայրը ողջ էր և հենց նա է որդուն օգնել գումար վաստակել:

Ասում են՝ ամեն ինչ այսպես է տեղի ունեցել: Մի անգամ հայր ու որդի Սփրեգիները գնացել են կրկես: Երբ մոտեցել են դրամակրկղին, շապիտոյի աշխատակիցները նկատել են Իսահակի յուրօրինակ արտաքինը, գնահատել այն, կանչել բժշկին: Սփրեգիներին ներկայացման անվճար տոմսեր տրամադրեցին: Իսկ Իսահակին առաջարկեցին աշխատանքի անցնել կրկեսում:

Իսահակը տվեց իր համաձայնությունը: Նրա գլխավոր համարը հանրության աչքերի առջև հսկայական համեղ բիֆշտեքսներ ուտելն էր: Սփրեգը կերակվ 24-ը և ոչ մի գրամով չավելացավ: Բոլորը ծափահարում էին:

Հետաքրքիրն այն է, որ Սփրեգին հաջողվեց ամուսնանալ, այն էլ՝ երկու անգամ: Նա երեխաներ ուներ:

Կրկեսում Իսահակը շատ գումար էր վաստակում, սակայն հարուստ չդարձավ: Նաա տարված էր մոլախաղերով ու ալկոհոլով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել