Վլադիմիր Նաբոկովն աշխարհի իսկական քաղաքացի է, բառի վիրտուոզ և տարօրինակ ու թափանցող սիրային պատմությունների հեղինակ։ Նա գրում էր տղամարդկանց և կանանց հոգեբանության մասին։ Նա իր ողջ կյանքն ապրել է սիրելի կնոջ՝ Վերայի հետ։ Հետաքրքրվում էր թիթեռնիկների ուսումնասիրությամբ և անգամ բացահայտել է նրանց մի քանի տեսակներ, իսկ ոմանք էլ կրում են նրա անունը։
- Մարդկային կյանքի երեք մասից կազմված բարդ ֆորմուլան՝ անցյալի անվերադարձելիությունը, ներկայի անհագությունը և ապագայի անկանխատեսելիությունը։
- Կյանքը մեծ անակնկալ է. հնարավոր է, որ մահն ավելի մեծ անակնկալ լինի։
- Աստծո մոտ ոչ թե գիդով էքսկուրսիաներ են գնում, այլ միայնակ ճանապարհորդներ։
- Կյանքը լույսի թույլ ճեղք է երկու կատարյալ սև հավերժությունների միջև։
- Կան մարդիկ, որոնք ապրում են անմիջապես աչքերով, տեսողությամբ. մնացած բոլոր զգայարանները այս թագավորի հպատակներն են։
- Թշնամական քննադատության լավագույն արձագանքը ժպտալն ու մոռանալն է։
- Նա այն տպավորվող մարդկանցից էր, որոնք ուրիշների անհարմարությունից մինչև արցունքները կարմրում են։
- Պետք է տարբերել սենտիմենտալությունը զգացմունքայնությունից։ Սենտիմենտալ մարդն անձնական կյանքում շատ դաժան կարող է լինել։ Նուրբ, զգայուն մարդը երբեք դաժան չի լինում։
- Հիանալի մարդկային կարողություն. կարելի է չիմանալ, որ լավ արարք ես անում, սակայն չի կարելի չիմանալ, որ վատ արարք ես անում։
- Սպանել նրան, ինչպես ոմանք սպասում էին, ես, իհարկե, չէի կարող։ Ես սիրում էի նրան։ Սա սեր էր առաջին հայացքից, վերջին հայացքից, հավերժական հայացքից։
- Առաջին սիրո խիտ երջանկությունն անկրկնելի է։
- Բազմակետերը ոտնաթաթերի վրա հեռացած բառերի հետքերն են։
- Գրքերը, որոնք դուք սիրում եք, պետք է կարդալ հիացմունքից շնչակտուր լինելով։
- Հիշողությունը վերակենդանացնում է ամեն ինչ՝ բացի բույրերից, և փոխարենը ոչինչ այնքան լավ չի վերակենդանացնում անցյալը, որքան բույրը, որը երբևէ կապված է եղել նրա հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել