Armdaily.am-ը գրում է.

ArmDaily.am-ը ընթերցողներից մեկից ահազանգ է ստացել, որ ռուս-վրացական անցակետերը փակ են արդեն 6 օր։ Բոլոր բեռնատարի վարորդները կանգնած են 5-6 օր ձյան պատճառով և չգիտեն մաքրման աշխատանքներ կատարվում է,  թե՝ ոչ։ Բեռնատարի վարորդը նշեց, որ բոլոր բեռնատարի  վարորդները օգնության կարիք ունեն, քանի որ  արդեն սպառվում է սնունդը և դիզ վառելիքը։ Բեռնատարի վարորդը նշեց, որ չգիտեն, թե ում կարող են դիմել  այս հարցով։ Բեռնատարը նաև հավելեց, որ ռուսական կողմում ըստ պաշտոնական տվյալներով կանգնած է 960 բեռնատար, իսկ վրացական կողմում 780 բեռնատար։

Նշենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 838 տրանսպորտային միջոց՝ 720 բեռնատար եւ 118 մարդատար ավտոմեքենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել