Aysor.am-ը գրում է․

Մենք ասել ենք՝ պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե բավարար թվով ստորագրություններ լինեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով հայտարարությանը, որ պատգամավորների 1/5-րդը կարող է դիմել ՍԴ՝ վիճարկելով հանրաքվե անցկացնելու մասին նախագահի որոշումը։

«Բայց ստորագրություն չկա։ Եթե լինեն՝ պատրաստ ենք։ ԲՀԿ-ն հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանն է սպասում, հետևաբար իրենք այս փուլում նախաձեռնությանը չեն միանա։ Դրա համար մեզ այդ հարցով դիմելն անիմաստ է։ Եթե բավարար թվով ստորագրություններ չեն հավաքվում, նախաձեռնենք՝ ի՞նչ անենք։ Մենք 17 ստորագրություն ունենք, 10 հատ էլ բերեք՝ դիմենք», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել