Ամերիկուհի Լիլի Լյուքսին, ով համարվում է պլյուս չափսի մոդել, Ամերիկայում սկսել են դատապարտել նրա համար, որ մի քանի կիլոգրամ նիհարել է: Նրա հետևորդներին դուր չի եկել այն, որ կինը նիհարել է այն բանից հետո, երբ աղջիկն անցել է առողջ ապրելակերպի և սկսել է սպորտով զբաղվել: 

Լիլի Լյուքսը նրա բեմական կեղծանունն է, իսկ իրական անունը Նատալի Ռենե է: Ամերիկուհին սկսել է սպորտով զբաղվել և դարձել է մոդել դեռ 14 տարեկանում: 28 տարեկանում նա մեծ ճանաչում ստացավ:

Վերջերս 81 կգ էր: Նիհարելուց հետո մի շարք նորաձևության տներ խզել են նրա հետ աշխատանքային պայմանագրերը: 

Երկրպագուները ևս, տեսնելով այդ ամենը, խիստ զայրացան: Նրանք պահանջում են, որ աղջիկը վերադառնա հին քաշին:

Պատասխանելով երկրպագուներին՝ Լիլին ասաց, որ որոշել է նիհարել իր իսկ առողջության համար, քանի որ վերջին շրջանում առողջական խնդիրներ ուներ: 

Լիլին անցել է առողջ սննդի, բացի այդ՝ սկսել է հետաքրքրվել մի քանի սպորտաձևերով: Դրանց շնորհիվ մոդելը կորցրել է 9 կգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել