Hetq.am-ը գրում է.
Հուլիսի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից որսորդական հրացանից կրակելու միջոցով մի գազալցակայանի աշխատասենյակի պատուհանի ապակիները և տարածքում տեղադրված սուրճի եփման ավտոմատ սարքը վնասելու մասին:
Ոստիկանության Դիլիջանի քննչական բաժնից ստացվել է տեղեկանք, որ փաստի առթիվ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով կասկածյալ, 1979 թ. ծնված Արագած Թ.-ն հուլիսի 11-ին կամավոր ներկայացել է ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է իր մոտ գտնվող «Բայկալ» հրազենով կրակ արձակել գազալցակայանի ուղղությամբ:
«Կատարվում է քննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Նյութի աղբյուր՝ http://hetq.am/arm/news/28075/gazalcakayani-uxxutyamb-krak-bacats-aragatsy-ostikanutyunum-khostovanel-e-kataratsy.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել