Այսօր մեկնարկել էր «Օսկար 2020» մրցանակաբաշխության արարողությունը: Արդեն երկրորդ տարին է՝ հեղինակավոր միջոցառման բացումն ազդարարեցին երգչուհի Ժանել Մոնեն և դերասան Բիլլի Փորթերը, նրանք կատարեցին այս տարվա ֆիլմերում հնչած երգերի պոպուրի:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է հարավկորեական արտադրության «Մակաբույծը»:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ռենե Զելվեգերը («Ջուդի»):
«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Խոաքին Ֆենիքսը («Ջոկեր»):
Լավագույն ռեժիսոր ճանաչվեց հարավկորեացի Պոն Ջուն Հոն («Մակաբույծը»):
«Լավագույն սաունդրեք» անվանակարգում հաղթող է ճանաչվում Հիլդուր Գուդնադոտիրը՝ «Ջոկեր» ֆիլմում կատարած աշխատանքի համար: Այսօր սա «Ջոկերի» դեռևս առաջին մրցանակն է: Գուդնադոտիրը նաև հեղինակել է «Չեռնոբիլ» հայտնի սերիալի երաժշտությունը:
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Օսկար է ստանում հարավկորեական «Մակաբույծը» ֆիլմը:
Լավագույն դիմահարդարման և վարսահարդարման համար մրցանակի է արժանանում «Սկանդալ» ֆիլմի թիմը՝ Քաձու Հիրոն, Էնն Մորգանը և Վիվիան Բեյքերը:
«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում մրցանակակիր է դառնում «1917» ֆիլմը: Սա, ի դեպ, ֆիլմի արդեն 3-րդ մրցանակն է:
«Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթում են Մայք Մաքասքերը և Էնդրյու Բաքլերը («Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի»):
«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգ՝ Ռոջեր Դիքինս (ֆիլմը՝ «1917»):
«Լավագույն ձայնային մոնտաժի» համար օսկարի է արժանանում Սեմ Մենդեսի «1917» ֆիլմը:
Արարողության ժամանակ «Օսկարի» բեմին է հայտնվում ռեփեր Էմինեմը, որին մրցանակաբաշխության հյուրերը հոտնկայս են դիմավորում:
«Լավագույն ձայն» անվանակարգում մրցանակ է ստանում Դոնալդ Սիլվեսթրը ««Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» ֆիլմում աշխատանքի համար:
Մայա Ռուդոլֆը և Քրիսթեն Ուիգը զվարճացրին հյուրերին և հիանալի ներկայացրին «Լավագույն հանդերձանքի դիզայն» և «Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգերի հավակնորդներին:
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչվեց Լորա Դերնը («Ամուսնական պատմություն»):
«Լավագույն վավերագրական կարճամետրաժ» ֆիլմ անվանակարգում հաղթում է Քերոն Դայսինգերի և Ելենա Անդրեյչևայի «Սովորել սքեյթբորդով սահել ռազմական գործողությունների գոտում (եթե դու աղջիկ ես)» ֆիլմը: Այն նվիրված է Քաբուլում աֆղանցի երեխաներին:
«Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակ տրվեց «Ամերիկյան գործարան» ֆիլմին:
«Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգում հաղթեցին Բարբարա Լինգը և Նենսի Հեյը: Նրանք աշխատել են «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմում:
«Լավագույն հանդերձանքի դիզայն» անվանակարգում մրցանակ ստացավ Ժակլին Դյուրանը («Փոքրիկ կանայք»):
«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Մազոտ սերը»: Մուլտֆիլմի հեղինակ Մեթյու Ա Չերրին հաղթանակը նվիրեց Քոբի Բրայանթին:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի հաղթողը «Խաղալիքների պատմություն 4»-ն է:
Բրեդ Փիթը մրցանակի արժանացավ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում: Փիթը շնորհակալություն է հայտնել Քվենթրին Տարանտինոյին՝ ասելով, որ առանց նրա կինոինդուստրիան կգունազրկվեր: