Ուկրաինացին կորոնովիրուսով է վարակվել Diamond Princess զբոսանավի վրա՝ Ճապոնիայում: Այս մասին կիրակի հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ուկրաինայի ԱԳՆ-ից հայտնել են, որ վարակված ուկրաինացին զբոսանավի անձնակազմից է: Հիվանդը հոսպիտալացվել է, նրան տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Տղամարդու վիճակը բավարար է գնահատվում, նրա հետ կապ են պահպանում, իրավիճակը վերահսկում են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը եւ Ճապոնիայում Ուկրաինայի դեսպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել