Ամեն ինչ շատ ճիշտ է ընթանում... Երկրի առաջին դեմքի կապրիզի իրականացման պատասխանատվությունը դրեցին ժողովրդի վրա: Շատ ճիշտ է: Մեր ժողովորդը ընտրել է սեփական սխալների վրա սովորելու ուղղությունը, սակայն դեռ չի հասկանում, որ այս ամենը հղի է լուրջ հետևանքներով...
Ինչևիցե, այս իրադարձությունները ստեղծում են ակնառու նախադեպ, երբ «քանակը կարող է սխալ լինել», ու հնարավորություն է ընձեռում հաջորդ իշխանությանը «քանակի» կարծիքը ստորադասելու «որակի» կարծիքին, ավելի հասարակ լեզվով ասած` հաջորդ իշխանության հայեցողությանն է մնում՝ պողոսի կարծիքը հաշվի առնել, թե ոչ:
Ցավոք, բայց պողոսը սպառում է իր «ձայն» բարձրացնելու իրավունքը և չի հասկանում դա...
Այն, որ վերջին 2 տարվա ընթացքում խելացի մարդկանցից շատերին «երեսով էին տալիս», թե բա՝ «նախկինում չէիք խոսում», ուժի մեջ է լինելու հաջորդ իշխանության համար:
Ինչևիցե, ես դեռ մնում եմ իմ կարծիքին, որ այս «հանրաքվեն» կեղծ օրակարգ է և կոչված է ժողովրդին շեղելու ավելի կարևոր իրադարձություններից, որոնք սպասվում են...
Համբերություն մեզ...