1in.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2013թ. հուլիսի 12-ի հրամանով աշխատանքից ազատվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գևորգ Երեմյանը։
Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ նրա փոխարեն ՀՀ գլխավոր դատախազի` նույն օրվա մեկ այլ հրամանով վարչական շրջանների դատախազ է նշանակվել Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել