Որպես եզրափակիչ խոսք

Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց մոտեցմանը, ովքեր համաձայն չեն ներկայիս իշխանության կառավարման ինչ-որ քայլերի հետ:

Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով կանգնած են նախկին իշխանության կողքին:

Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց, ում երկրի բարգավաճման պատկերացումները չեն համընկնում ներկայիս կառավարության պատկերացումների հետ:

Ես բացարձակապես չեմ ձգտում իմ կարծիքը և պատկերացումները փաթաթել մեկի վզին:

Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց, ովքեր ինձ հետ համաձայն չեն:

Ես բացարձակապես չեմ հայհոյում այդ մարդկանց:

Ավելին ասեմ՝ ես ունեմ էդպիսի պատկերացումների տեր ընկերներ: Եվ ես առողջ և հարգանքով եմ մոտենում ցանկացած ԱՅԼ ԿԱՐԾԻՔի , եթե դա հայ ազգի կյանքի համար կործանարար չէ: Ես շատ ադեկվատ եմ վերաբերվում, որ կլինեն մարդիկ, ովքեր իսկապես կարծում են, որ իրենց պատկերացումներն ավելի ճիշտ են, քան ինչ հիմա տեղի է ունենում:

ԵՍ ՄԻԱՅՆ ԴԵՄ ԵՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԴԵՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՆԿՈւԹՅԱՆԸ Եվ ՈւԶՈւՄ ԵՆ ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼ Ի ՀԱԿԱՌԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԻ ԿԱՄ Ի ՎՆԱՍ ԺՈՂՈՎՐԴԻ:

ԷՍՏԵՂ ՀԱՐՑԸ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱՄ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ ՄԵՋ Չէ, ԷՍՏԵՂ ՀԱՐՑԸ ԺՈՂՈՎՈւՐԴՆ է, ԵԿՈՂ ՍԵՐՈւՆԴՆ Է Ու ԵՐԿԻՐՆ Է:

Եվ չեմ կարողանում հասկանալ, իսկապես դժվար է գիտակցել, դուրս գալը մի ամբողջ ժողովրդի դեմ հանաք-մասխարա չէ:)

Այսքանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել