Դասթին Մոսկովից, 28 տարեկան, $3,8 միլիարդ

Մարկ Ցուկերբերգի նախկին սենյակակից Դասթին Մոսկովիցը այլևս չի աշխատում Facebook-ում, որն օգնել է ստեղծել: Մասնակցելով Բիլ Գեյթսի և Ուորեն Բաֆեթի կողմից կազմակերպված Giving Pledge բարեգործական նախագծին, որի մասնակիցները պարտավորվում են իրենց կարողության կեսը բարեգործության տրամադրել, Մոսկովիցը աշխատանքի է գնում հեծանվով:

Մարկ Ցուկերբերգ, 28 տարեկան, $13,3 միլիարդ

Մարկ Ցուկերբերգը, ով Մոսկովիցից ընդամենը 8 օր է մեծ, աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Facebook-ի գլխավոր գործադիր տնօրենն է : Ցուկերբերգն իր կարողությունը ուղղակի կախվածության մեջ է դրել Facebook-ի բաժնետոմսերի արժեքից, որոնք մի պահ անկում ապրեցին, սակայն այսօր վերականգնում են իրենց գինը :

Ալբերտ ֆոն Տուրն ունդ Թաքսիս, 29 տարեկան, $1,5 միլիարդ

Ալբերտը Տուրն ունդ Թաքսիս տոհմի 12-րդ իշխանն է : Նա գարեջրի գործարանների, ալրաղացների, բանկերի սեփականատեր է : Ալբերտը միլիարդատեր է դարձել 2011 թ.՝ 18 տարեկանում՝ որպես ժառանգություն ստանալով հսկայական կարողություն ու 30,000 հեկտար հող : Նրա սիրտը դեռևս ազատ է : Ալբերտը համարվում է Եվրոպայի ամենացանկալի փեսացուներից մեկը :

Սքոթ Դունքան, 30 տարեկան, $5,1 միլիարդ

Սքոթ Դունքանը նավթագազային մագնատ Դեն Դունքանի չորս որդիներից կրտսերն է, Entreprise Products Partners-ի հիմնադիրը : 2010 թ. մարտին Դեն Դունքանը մահացավ և որդուն ժառանգեց խողովակների գործարանի մասնակի կառավարումը :

Էդուարդո Սավերին, 30 տարեկան, $2,2 միլիարդ

Facebook-ի համահիմնադիր ու Մարկ Ցուկերբերգի նախկին ընկեր Էդուարդո Սավերինը միլիարդատերների ցանկում է ընդգրկվել՝ ստանալով սոցիալական ցանցի բաժնետոմսերի 5%-ը : Հարկեր չվճարելու համար 2011 թ. նա հրաժարվեց ԱՄՆ քաղաքացիությունից : Ներկայումս Բրազիլիայի քաղաքացի Սավերինն ապրում է Սինգապուրում և զբաղվում է ստարտափներում ներդրումներ կատարելով :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել