ՀՀ ԱԳՆ-ն նոր մի տեքստ է տարածել, որի ամեն մի ստորակետը մի հատ գյուլլի ա արժանի: Ուրեմն նախ՝ իրենց խոսնակի շուրթերով նրանք պնդում են, որ ադրբեջանցիներին Արցախում բնակեցնելու մասին խոսքերը «սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող» են: Ես պնդում եմ, որ խոսնակը ստում է, ինչպես ստում էր՝ պնդելով, որ բանակցություն չկա, ինչպես ստում էր՝ պնդելով, որ թարգմանչի վրիպակով է հայերեն տեքստ ԱՎԵԼԱՑՐԵԼ, ինչպես ստում էր՝ պնդելով, որ լրագրողների փոխանակման պայմանավորվածությունը գաղտնի է պահվել անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես ստում էր բազմաթիվ այլ դրվագներում:

Ժնևում երկու օր շարունակ ընթացել են բանակցություններ Մադրիդյան սկզբունքների շուրջ, հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք պետք է պահվեն գաղտնի հայ ժողովրդից: Սա բառացիորեն գրված է բանակցությունների արդյունքում տարածված հայտարարության մեջ:

Բայց սա դեռ ամենը չէ, խոսնակ Նաղդալյանը նաև ասել է․ «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց»:

Հասկանո՞ւմ եք, ՀՀ ԱԳՆ խոսնակը նախ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները կոչում է «ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքար» ու կոչ է անում էդ պայքարում չանդրադառնալ Արցախի հարցին:

Կրկնում եմ՝ սուտ ես ասում: Դուք միտումնավոր լեգիտիմացրել եք, այսպես կոչված, «Արցախի ադրբեջանական համայնքը» ու միտումնավոր ու հետևողականորեն դելեգիտիմացնում եք Արցախի սուբյեկտայնությունը: Դուք Արցախի նախագահին ստորացնելու եք ու ուզում եք մի սեղանի շուրջ նստեցնել ադրբեջանցի ինչ-որ ՀԿ-ի տնօրենի հետ: Ու որ հանկարծ Արցախից բողոքող չլինի, հիմա այնտեղ եք սադրում բոլորին բոլորի դեմ: Ժնևում քննարկվել են թե՛ սկզբունքները և թե՛ դրան հասնելու բոլոր մանրուքները՝ ընդհուպ մինչև ՍԴ դատավորներին հրաժարականի դիմաց ապօրինի հանրաքվեով շանտաժ անելու մարտավարությունը և հետո այդ հանրաքվեն չեղարկելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել