Սեռական հարաբերությունները հարաբերություններում վերջին տեղը չեն զբաղեցնում: Երբեմն այդ ինտիմ հարցը կարևոր դեր է կատարում զույգի կյանքում: Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե որքա՞ն են զույգերը համապատասխանում անկողնում:

Ձեր երկուսի լիբիդոն նույն հարթակի վրա է

Լիբիդոն կարող եք չափել սեքսի հաճախականությամբ: Եթե զուգընկերոջ հետ համապատասխանում է լիբիդոն, ապա արդեն կարելի է ասել, որ սեքսուալ առումով համապատասխանում եք: 

Չեք թաքցնում ցանկություններն ընկերոջից

Սեռական բավարարման մեջ մեծ դեր է կատարում էմոցիոնալ կապը: Այն արտահայտվում է հետևյալ կերպ. կարող եք վստահել զուգընկերոջ ցանկությունները, չեք վախենում դրանք բարձրաձայնելուց: Դա նաև ազդում է Ձեր հարաբերությունների վրա, սակայն դրական կերպով: 

Ձեր ռիթմը համապատասխան է

Այսինքն՝ մինչև բուն հաճույքին հասնելը երկուսիդ էլ նույն ժամանակն է պետք: Լինում են իրավիճակներ, երբ տղամարդկանց ավելի շատ ժամանակ է պետք հաճույքին հասնելու համար: 

Սերը կարող է քողարկել սեքսուալ համատեղելիությունը

Ցավոք սրտի, դա այդպես չէ: Սիրահարված ժամանակ երկուսն էլ ավելի են գրգռվում, քան երկար հարաբերություններ ունեցողները: Հարցը հորմոններն են: Լինում է այնպես, որ այն մարդուն, ում գժի պես սիրել եք, չեք համապատասխանում անկողնում, և լինում է հակառակը:

Ձեր ֆանտազիաները համապատասխանում են

Երբեմն բավարար չէ ուղղակի միմյանց պատմել սեռական պատկերացումների մասին: Պետք է այդ պատկերացումները համապատասխանեն իրար: Օրինակ՝ կարող է զույգերից մեկին դուր գալ առաջնորդ լինելը, իսկ մյուսին՝ ենթարկվելը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել