Ուժեղ կանայք հիմնականում չեն ընդունվում հասարակության կողմից: Նրանք բավականին խիստ հայացքների տեր մարդիկ են և բարձր պահանջներ ունեն տղամարդուց: Դա ոչ բոլորին է դուր գալիս:
Սակայն ուժեղ կանայք չափազանց դժվար են: Լրիվ հնարավոր է, որ կյանքն է նրանց այդպիսին դարձրել:
8 նշան, որ հուշում են նրա երկաթե կամքի մասին
Չեն թողնում, որ իրենց նեղացեն
Ուժեղ կանայք երբեք ու երբեք չեն թողնում, որ իրենց նեղացնեն և աչք փակեն դրա վրա:
Միշտ նոր բաներ է սովորում
Ուժեղ կանայք սիրում են նորություններ սովորել, փորձում են դուրս գալ իրենց կոմֆորտ զոնայից: Նրանք գիտեն, որ այդ ներդրումները հաստատ արդյունք կտան:
Սահմաններ ունի
Որոշումներ ընդունելիս ուժեղ կանայք միշտ իրենց ներքին ձայնին են լսում:
Հարգում է այլ կանանց
Ուժեղ կանայք աջակցում են այլ կանանց: Նրանք ընդունում ու հարգում են այլ կանանց ուժեղ կողմերը: Չեն ամաչում ցույց տալ այդ աջակցությունը:
Իր արժեքը շատ լավ գիտի
Միգուցե միշտ չէ, որ իրեն գեղեցիկ, խելացի և ուժեղ է զգում, սակայն գիտի, որ հպարտանալու տեղ ունի: Երբ զգա, որ իրեն չեն գնահատում, հաստատ առաջին իսկ հնարավորության դեպքում կհեռանա:
Երբեք ուրիշի կարծիքով չի առաջնորդվում
Երբեք թույլ չի տալիս, որ դիմացինի կարծիքը խանգարի իրեն:
Ինքնավստահ է
Ուժեղ կանայք գիտեն, որ պետք է ինքնավստահ լինել: Պետք է առաջնորդվել սեփական սկզբունքներով և հավատով: Նրանք միշտ իրենց հավատարիմ են:
Ինքն է որոշել ուժեղ լինել
Աշխարհում կին չկա, ով վախ, անհանգստություն կամ էլ անվստահություն չզգա: Ուժեղ կանայք իրենց ճանապարհն են ընտրում: Նրանք հստակ գիտեն, որ ոչ ոք չի կարող կանգնել իրենց առջև:



