1in.am-ը գրում է.

Ծրագրավորող Վահրամ Գևորգյանը ստեղծել է հայկական առաջին ինտերակտիվ հեքիաթը: Այն հասանելի է բոլոր Apple սարքավորումների համար: Ծրագրավորողն ընտրել է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը, որին հավելել է ձայն, պատկեր և շարժում: Երեխան միաժամանակ կարող է կարդալ հեքիաթի տեքստը, լսել այն և պատկերներին դիպչելով` շարժել դրանք:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վահրամն ասաց, որ ինտերակտիվ հեքիաթը կապ չունի «Անահիտ» մուլտֆիլմի հետ, ինքը նախագիծն ավարտել է 4-5 ամսվա ընթացքում, և արդեն դեկտեմբերից այն հնարավոր է ներբեռնել. «Սա շատ լավ առիթ է, որպեսզի մեր հայկական մուլտֆիլմը տարածվի արտերկրում: Այն երեք լեզվով է` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Արդեն արձագանքներ կան, հեքիաթն արտասահմանցիների կողմից հավանություն է ստացել»:

Նա ասաց, որ իր համար ամենամեծ նվերն այն է, որ հեքիաթը Կապանում օգտագործվում է աուտիզմով հիվանդ երեխաներին բուժելու համար: 

Հեքիաթը մշակված է, այն տասը էջի սահմաններում է, օգտագործված են հայկական տարրեր, օրինակ՝ քոչարի, ինչպես նաև մուլտֆիլմում օգտագործված է «Անահիտ» տեսակի գորգը:http://www.aravot.am/wp-content/uploads/2013/06/282968_126131787548388_1988104787_n.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել