Անգղի գլուխը, թութակի մարմինը և չափը ՝ կտուցից մինչև պոչի ծայրը - փոքր երեխայի պես: Սա գեղարվեստական գրականություն չէ. սա Դրակուլայի թութակն է:

Գիտականորեն, Դրակուլան կոչվում է արծվի թութակ և հանդիպում է միայն Նոր Գվինեայի բլուրներում և լեռնային արևադարձային անտառներում:

Այս գեղեցիկ թռչնի բնութագրական առանձնահատկություններից է նրա վառ կարմիր մարմինը, որը հիանալի համադրվում է մոխրագույն կրծքի, մեջքի և պոչի հետ:

Հասուն արծիվ թութակը կարող է հասնել 45 սմ երկարության, իսկ եթե չափեք կտուցի ծայրից մինչև պոչի ծայրը, ապա մի ամբողջ մետր:

Ինչո՞ւ է անվանել Դրակուլա: Մի քանի պատճառ կա: Առաջինը, ահավոր ձայնն է, ասում են, որ թռչունը ոռնոցի ձայներ է հանում: 

Արծիվ թութակը պտուղ ուտող թռչուն է, և այն ուտում է բացառապես մի քանի տեսակի թուզ: Հատուկ խոզանակաձև փետուրները ծածկում են գլուխը: 

Եթե դուք երբևէ չեք լսել այս թռչունի մասին, մի զարմացեք: Նրանք այդքան էլ շատ չեն, ուստի արծվի թութակը գրանցված է Կարմիր գրքում:

Այսօր ամբողջ աշխարհում այդ թռչուններից մոտ 20 հազար չափահաս զույգ է և անընդհատ նվազում է նրանց քանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել