Factor.am-ը գրում է․

Չինաստանի բազմաթիվ բնակավայրերում փողոցները գրեթե ամբողջությամբ դատարկ են: Խանութներում ու սուպերմարկետներում գրեթե ապրանք չկա: Երկրում պարետային ժամ է հայտարարված: 46 օտարերկրյա ավիաընկերություն դադարեցրել է դեպի Չինաստան թռիչքները:

Կորոնավիրուսի պատճառով Չինաստանի հավաքականը չի մասնակցելու գնդակով հոկեյի աշխարհի առաջնությանը: Կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 20 հազարը: Մահացության դեպքերը հասել են 427-ի:

Կորոնավիրուսով վարակի առաջին դեպքերն են գրանցվել Բելգիայում և Մալազիայում: ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պատրաստ կլինեն մինչև 2021 թվականը: Այդուհանդերձ, ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսն այս պահին գլոբալ համաճարակ չէ: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել