Մարդկանց մեծամասնությունն օգտագործում է դեզոդորանտ, սակայն քչերը գիտեն, որ դրա օգնությամբ կարելի է լուծել նաև այլ խնդիրներ։
Ազատվեք անհարմար կոշիկից առաջացած կոշտուկներից և վերքերից
Նոր կոշիկների կրելը հանգեցնում են կրունկների վրա կոշտուկների առաջացման։ Օգտագործելով դեզոդորանտ՝ դուք կնվազեցնեք քրտնարտադրությունը, և ոտքերին ավելի հարմար կլինի։
Կանխարգելեք ոտքերի տհաճ հոտը
Ոտքերի վրա կա մոտ 250 000 քրտնագեղձ, դա ավելի շատ է, քան մարմնի ցանկացած այլ մասում։ Մշակեք կրունկները դեզոդորանտով, նաև կարող եք մի քիչ էլ կոշիկի մեջ ցանել։
Ազատվեք բշտիկներից
Ցանի վրա դեզոդորանտ քսեք․ դա կմաքրի ձեր մաշկը։ Այդ դեպքում նպատակահարմար է գելային կամ պինդ հակապերսպիրանտը։
Կանխարգելեք մազերի կպչունությունը
Շոգ եղանակին մազերը վարկենապես կպչում են մարմնին, դիմացի հատվածում՝ ճակատին։ Սանրվածքը ստանում է չխնամված տեսք։ Այդ դեպքում հակապերսպիրանտը կարող է դառնալ ձեր լավագույն ընկերը։ Քսեք այն խնդրահարույց հատվածներին և մոռացեք խնդրի մասին։
Հեշտությամբ կհագնեք կիպ ջինսե տաբատը
Կիպ ջինսե տաբատը բավականին անհարմար է հագնել, կարող եք հեշտացնել այդ գործընթացը՝ ընդամենը դեզոդորանտով անցնելով ոտքի կողքի հատվածով՝ մինչ թաթը։ Տեսեք, թե որքան կհեշտանա գործը։