Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդների թիվը կազմել է 20 438: Առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, կորոնավիրուսից մահացել է 425 մարդ:

Երկրի ևս 23,2 հազար բնակչի նկատմամբ էլ բժիշկները նոր տիպի կորոնավիրուսով վարակման կասկածներ ունեն: Չինաստանում վարակվածների թիվն անցած օրվա համեմատությամբ աճել Է 3,2 հազարով, իսկ մահացածների թիվը՝ 64-ով: Գրեթե 2,8 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր: Եվս 171,3 հազար բնակիչ գտնվում է կարանտինում:

Վերջին տվյալներով՝ վարակվածների ավելի քան կեսը (13,5 հազար դեպք, այդ թվում՝ 414 մահ) բաժին է ընկնում Հուբեյ նահանգին, որը կորոնավիրուսի տարածման պիկենտրոնն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել